copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:04 26-07-2021

Իրանը գործարկել է նորարարական միջուկային կենտրոն

Իրանում բացվում է առաջին նորարարական միջուկային կենտրոնը: Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 26-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ կենտրոնի ստեղծումը միջուկային արդյունաբերության մեջ նորարարական էկոհամակարգի ձևավորման և իրանական միջուկային գիտնականների ձեռքբերումների գործնական կիրառման առաջին քայլն էր: Խոսքը, մասնավորապես, ատոմային տեխնոլոգիաների օգտագործման մասին է բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սորենա Սատթարին Թեհրանում մասնակցել են կենտրոնի բացման արարողությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն այլևս տեղեկատվություն չի փոխանցի իր միջուկային օբյեկտներից Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Իրանի միջուկային օբյեկտներում դիտանցման տեխնիկական համաձայնագրի ժամկետը լրացել է հունիսի 24-ին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը