copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:01 26-07-2021

Թունիսի բանակը արգելափակել է Կառավարության շենքը. ԶԼՄ-ներ

Թունիսի ազգային բանակի ստորաբաժանումները երկուշաբթի արգելափակել են Կառավարության պալատի մուտքերը Կասբա շրջանում: Այս մասին հայտնում է Mosaïque FM ռադիոկայանը:

Հաղորդվում է, որ զինվորականները շրջափակել են շենքը պարագծով և թույլ չեն տվել աշխատակիցներին մուտք գործել դրա տարածք: Այս իրավիճակի հետ կապված բախումներ կամ անկարգություններ չեն սկսվել:

Այնուամենայնիվ, Թունիսի ներքին գործերի նախարարության աշխատանքը ժամանակավորապես վերահսկելու է երկրի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Խալիդ ալ-Յահյավին: Համաձայն Shorouk թերթի՝ համապատասխան հրամանն արձակել է նախագահ Կաիս Սաիդը: