copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 16:21 26-07-2021

Մեսսին է խաղացել ինձ հետ, այլ ոչ ես Մեսսիի հետ․ Էտո’Օ

Բարսելոնայի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է Լիոնել Մեսսիի մասին` 18-ամյա Անսու Ֆատիի վերաբերյալ հարցի համատեքստում:

«Դուք նշեցիք Մեսսիին: Ի՞նչ կարող է սովորել Ֆատին նրանից: Դուք խաղացել եք Լիոնելի հետ»,- հարցրել է լրագրողը:

«Ո՛չ։ Նա է խաղացել ինձ հետ, դա այլ բան է: Մեսսին է խաղացել ինձ հետ, այլ ոչ՝ Մեսսիի հետ: Իմ ժամանակ, երբ ես թիմում էի, Մեսսին էր ինձ հետ խաղում: Դա բոլորովին այլ է», – մեջբերում է Էտո’Օ-ին Daily Mail-ը:

Կամերունացի ֆուտբոլիստը Բարսելոնայում խաղացել է 2004-ից 2009 թվականներին, իսկ կատալոնացիների կազմում անցկացրած 199 խաղում խփել է 130 գոլ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը