copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:52 23-07-2021

Չինական մարսագնացը մի քանի հարյուր մետր է անցել Կարմիր մոլորակի մակերեսին

Չինաստանի կողմից Tianwen 1 առաքելության շրջանակում գործարկված «Չժուժոնգ» մարսագնացը գրեթե 600 մետր առաջ է շարժվել Կարմիր մոլորակի մակերեսին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական հեռուստատեսությանը:

Հաղորդվում է, որ հուլիսի 23-ի դրությամբ «Չժուժոնգն» աշխատել է Մարսի մակերեսի վրա Մարսի ժամանակով 24 ժամ 40 րոպե և ընդհանուր առմամբ 585 մետր առաջ շարժվել:

Նույն օրը հեռուստաալիքը ցույց է տվել ավտոմատ միջմոլորակային կայանի երթուղին վայրէջքի պահից մինչև հուլիսի 21-ը. այն շարժվել է հյուսիսից հարավ:

Կայանը վայրէջք է կատարել մայիսի 15-ին: Յոթ օր անց «Չժուժոնգն» իջել է մոլորակի մակերևույթի վրա և սկսել ուսումնասիրել մարսյան հողը, իոնոսֆերան և կլիման: Սարքը նախատեսված է 92 երկրային օրվա ընթացքում աշխատելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը