copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:37 22-07-2021

Պետդեպարտամենտը հրապարակել է «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ ԳԴՀ-ի հետ համաձայնագրի մանրամասները

«Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շրջանակում Գերմանիան Ուկրաինայի էներգետիկայի համար պետք է «կանաչ հիմնադրամ» ստեղծի 1 միլիարդ դոլարի չափով: Այս մասին հաղորդել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Կլիմայի և էներգետիկայի շուրջ ամերիկա-գերմանական համագործակցության շրջանակում ԳԴՀ-ն պարտավորվել է «կանաչ հիմնադրամ» ստեղծել Ուկրաինայի համար և 1 միլիարդ դոլար հատկացնել երկրի էներգետիկ անցումին, էներգաարդյունավետությանը և էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար»,- ասել է նա:

Ըստ նրա՝ հիմնադրամի նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի օգտագործումը, ստեղծել պայմաններ ջրածնային տեխնոլոգիաների զարգացման համար և բարելավել էներգաարդյունավետությունը:

«Որպես նախնական փոխանցում՝ Գերմանիան կտրամադրի շուրջ 175 միլիոն դոլար և կաշխատի առաջիկա ֆինանսական տարիներին իր պարտավորությունները երկարացնելու ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը