Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:01 21-07-2021

Նուլանդը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել՝ Ռուսաստանից զենք գնելու պատճառով

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է, որ Թուրքիան գնի և տեղակայի ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Անկարային հասկացրել է, որ Ռուսաստանից զենքի մեծ գնումները ենթադրում են պատժամիջոցներ` համաձայն CAATSA օրենքի:

Հայտարարությունն արվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Նուլանդը հավելել է, որ այդ պատճառով ԱՄՆ-ն կշարունակի դադարեցնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի վաճառքն ու համատեղ արտադրությունը Թուրքիայի հետ: