copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:57 21-07-2021

Իտալիայում պաշտոնատար անձը բարում կրակել է ներգաղթյալի

Իտալիայի հյուսիսային Վոգերա քաղաքում անվտանգության հարցերով քաղաքային ասեսոր, «Լիգա» կուսակցության անդամ Մասիմո Ադրիատիչին կոնֆլիկտի ժամանակ կրակել է ներգաղթյալի: Այս մասին հաղորդում է il Fatto Quotidiano թերթը:

Ադրիատիչին հուլիսի 20-ի երեկոյան կրակել է Մարոկկոյի 39-ամյա բնակչին:

Նախնական տեղեկություններով, նրանց միջև վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքի հրապարակի բարում:

Քաղաքային ասեսորի խոսքով, ինքը զբոսանքի էր դուրս եկել, երբ տեսել է, թե ինչպես է ներգաղթյալը կպչում հաստատության հաճախորդներից: Ատրճանակ պահելով՝ պաշտոնյան իրավախախտին խոստացել է զանգահարել ոստիկանություն, բայց ի պատասխան՝ նա հրել է Ադրիատիչիին, և գետնին ընկնելիս կրակոց է արձակվել: Տուժածը մահացել է հիվանդանոցում, իսկ պաշտոնատար անձը ենթարկվել է տնային կալանքի:

Թերթը նշում է, որ կարաբիներների առաջին ստուգումներից պարզվել է, որ կրակողը զենք կրելու թույլտվություն ունի:

«Լիգա»-ում կարծում են, որ միջադեպը ագրեսիայի հետևանք է, իսկ կրակոցը պատահաբար է արձակվել: «Զոհը հայտնի էր քաղաքաբնակներին և իրավապահներին բռնությամբ և անսթափ վիճակի դրսևորմամբ»,- նշել է կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը