copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:47 21-07-2021

Վրաստանում կսահմանվի տուգանք ԵՄ դրոշը վնասելու համար

Եվրամիության, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այն երկրների, որոնց հետ Վրաստանն ունի դիվանագիտական ​​հարաբերություններ, դրոշները վնասելու համար Վրաստանում կսահմանվի դրամական պատժամիջոց:

Համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն պատրաստ են: Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին փաստաթղթի հետ ծանոթացրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան:

Ինչպես գրում է Հանրային հեռարձակողը, օրինագծի նախնական վարկածի համաձայն՝ դրոշը վնասելու համար նախատեսվելու է տուգանք 1000 լարիի չափով (մոտ 325 դոլար): Կրկնակի իրավախախտման դեպքում դատավորը իր հայեցողությամբ կարող է վարչական կալանք կիրառել: Օրինագիծը կներկայացվի արտահերթ նստաշրջանի ձևաչափով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»