copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:53 19-07-2021

Թրամփը բացատրել է, թե ինչու ամերիկացիները չեն ցանկանում պատվաստվել

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Բայդենի ղեկավարած նոր վարչակազմի նկատմամբ ամերիկացիների անվստահության բացակայությունը հանգեցրել է COVID-19-ի դեմ պատվաստումների մակարդակի իջեցմանը: Այս մասին հայտնում է Mediaite հրատարակությունը:

«Ջո Բայդենը վստահորեն խոսում էր այն հաջողությունների մասին, որոնք իր վարչակազմը գրանցել է «Անհավանական արագություն​​» գործողության շրջանակում մշակված պատվաստանյութերը բաշխելիս»,- բացատրել է ամերիկացի նախկին ղեկավարը:

Գարնանը Բայդենը նպատակ էր դրել, որ մինչև հուլիսի 4-ը քաղաքացիների 70%-ը պատվաստված լինի պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափով:

«Նա շատ հետ է ժամանակացույցից, և մարդիկ հրաժարվում են պատվաստվելուց, քանի որ չեն վստահում նրա վարչակազմին, չեն վստահում ընտրությունների արդյունքներին և հաստատ չեն վստահում ստախոս ԶԼՄ-ներին, որոնք հրաժարվում են ճշմարտությունն ասելուց»,- իր իրավահաջորդի գործունեությունն այսպես է գնահատել Թրամփը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին