copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:40 17-07-2021

Պակիստանում առևանգել և ծեծի են ենթարկել Աֆղանստանի դեսպանի դստերը

Իսլամաբադի կենտրոնում առևանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը՝ Սիլսիլա Ալիհիլին։ Նրան պահել են փակի տակ մի քանի ժամ։ Աղջկա մարմնի վրա հայտնաբերվել են ծեծի հետքեր, հաղորդում է Associated Press- ը:

Գործակալության ստացած նախնական բժշկական զեկույցում ասվում է, որ նա գլխի շրջանում հարվածներ է ստացել, պարանի հետքեր կան դաստակներին և ոտքերին, ամբողջ մարմինը պատված է կապտուկներով: Ենթադրվում է, որ կան նաև կոտրվածքներ, նշանակվել է լրացուցիչ ռենտգեն հետազոտություն:

Նշվում է, որ հարձակման գործով ոչ ոք չի ձերբակալվել: Մանրամասներ չեն հաղորդվում ո՛չ առևանգման, ո՛չ էլ նրան ազատ արձակելու հանգամանքների մասին:

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով հետաքննություն անցկացնել, պնդելով, որ նրան «դաժանորեն խոշտանգել են»: Պակիստանյան կողմը հարձակումը համարել է «տագնապալի ազդանշան» և հայտարարել է Աֆղանստանի դեսպանի նստավայրի պաշտպանությունն ուժեղացնելու մասին: