copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:39 16-07-2021

Միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու ուղղությամբ

ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև ՔԿՀ առանձին ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքի արդյունքում՝ գումարի դիմաց բջջային հեռախոսների ներթափանցման ապահովումը կանխելու երաշխիքները դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացումը համապատասխան խլացուցիչների միջոցով:

Վերոհիշյալ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում տեղադրվել և ներկայումս անհրաժեշտ խլացուցիչներ առկա են միայն 3 ՔԿՀ-ներում: Սակայն որևէ ՔԿՀ-ում փաստացի ապահովված չէ բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացում՝ դրանց ոչ սարքին լինելու կամ իր նպատակային նշանակությանը մասնակի ծառայելու պատճառով:

Ուսումնասիրությունը վկայում է, որ անազատության մեջ գտնվող անձինք բջջային հեռախոսներ պահելու հանգամանքը հիմնականում պատճառաբանում են ընտանիքի անդամների հետ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսային շփում ունենալու անհրաժեշտությամբ: Թեև առանձին անձանց պարագայում վերջինս օբյեկտիվ պատճառաբանություն է, սակայն շատ դեպքերում ՔԿՀ-ներում ինտերնետ հասանելիություն ապահովող սարքերի հայտնաբերումը վկայում է, որ դրանք հիմնականում ծառայում են տարբեր սոցիալական ցանցերին հասանելիություն ունենալու նպատակով, առանձին դեպքերում նաև բջջային տարբեր հավելվածներ օգտագործելու միջոցով հանցագործություններ կատարելու, կազմակերպելու համար:

Անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից չօգտվելը պատճառաբանում են դրանց սակագնի բարձր արժեքով, շահագործման խափանումներով, համապատասխան քարտերի բացակայությամբ, շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակմամբ:

Ուսումնասիրությունը վկայում է, որ ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը չեզոքացնելու միջոցով հնարավոր է հասնել անազատության մեջ պահվող անձանց կողմից բջջային հեռախոս պահելու համար տույժերի նվազեցմանը: Դա կարող է խրախուսել անազատության մեջ պահվող անձանց կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելուն, և առանցքային նշանակություն ունի դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կիրառելու կամ պատժի հետագա կրումը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու գործընթացում:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով գործուն միջոցառումներ իրականացնել ՔԿՀ-ներում բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման ուղղությամբ, ինչպես նաև քանակական առումով բարելավել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը, գտնել մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը գրավիչ դարձնելու հնարավորություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացվել է, որ իրականացվել է ՔԿՀ-ներում ռադիոհաճախականությունների խլացուցիչների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և հետագա կիրառման հնարավորության ուսումնասիրություն, որի արդյունքներից ելնելով մշակվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ, իրականացվել են քննարկումներ բջջային օպերատորների հետ:

Հնարավոր է համարվել ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացում՝ մինչև շաբաթական երեք անգամ: Ելնելով դրանից՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ՔԿՀ պետերին կառաջարկվի քննարկել տաքսոֆոնից օգտվելու քանակի ավելացման հարցը և ըստ այդմ՝ կազմել նոր ժամանակացույց: Տեղեկացվել է նաև, որ հեռախոսակապի գներն առավել գրավիչ դարձնելու նպատակով քրեակատարողական ծառայությունը բանակցություններ է սկսել օպերատորների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան