Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:09 15-07-2021

Ուժգին ջրհեղեղ՝ Գերմանիայում. կա 7 զոհ, 50-ից ավելի անհետ կորած

Գերմանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ, շուրջ 50-60-ը անհետ կորած են: Այս մասին հայտնում է Hamburger Morgenpost առցանց պորտալը:

Հուլիսի 12-ին երկրում տեղատարափ անձրևներ են տեղացել Բեռնդ պտտահողմի պատճառով: Աղետի հիմնական հարվածը հասցվել է Գերմանիայի արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջաններին, գետերը, ներառյալ Ռեյնը, դուրս են եկել ափերից, հեղեղվել են փողոցները:

Ռեյնլանդ Պֆալցեում, նախնական տվյալներով, մահացել է 4 մարդ, Շուլդ կոմունայի Ադենաու քաղաքի մոտակայքում տարերքը փլուզել է վեց տուն, անհետ կորել է 50-60 մարդ, նշել է տեղի ոստիկանությունը: Բացի դրանից, փլուզման վտանգի տակ են նաև այլ տներ: Ոստիկանությունը առայժմ պարզում է անհետ կորածների ճշգրիտ թիվը: Պարբերականը չի հստակեցնում, թե որ տարածաշրջաններում են մահացել ևս երեք մարդիկ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել