copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:02 15-07-2021

Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում 1000 գերեզման կկառուցի

ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման կառուցել ու տարածքի բարեկարգման աշխատանքների կատարել։

Նախատեսվող ծախսերը նախարարության հաշվարկով կկազմեն 1,5 մլրդ դրամ։

Այդ գումարն ստանալու ու ծրագիրն իրականացնելու առաջարկով ՊՆ–ն դիմել է կառավարությանը։ Բյուջտային հատկացման որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Ի դեպ, մինչ այդ` 2021 թվականի մայիսի 26-ին նախարարությունը Եռաբլուրում գերեզմանների կառուցման ու տարածքի բարեկարգման աշխատանքների գնման մրրցույթ էր հայտարարել, բայց հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 2-ին, և որևէ ընկերություն մասնակցության հայտ չի ներկայացրել։

Այժմ, հաշվի առնելով աշխատանքները հրատապ իրականացման պահանջը, նախարարությունը որոշել է դրանք իրականացնել մեկ անձից գնման ձևով։ Կառավարությունն էլ հաստատել է ՊՆ–ի այս առաջարկը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հունիսի 9-ի տվյալներով, հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ