copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:50 15-07-2021

Փաշինյանը նշանակում է խամաճիկային համայնքապետերի, որոնք չեն խոչընդոտելու հնարավոր զիջումները Սյունիքում. Աննա Գրիգորյան

Սյունիքում շարունակվում են ձերբակալությունները, մարզի համայնքապետերը հայտնվել են քաղաքական հետապնդումների թիրախում: Գործընթացների քաղաքական ենթատեքստերի մասին Օրագիր.news-ը զրուցել է անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:

«Ակնհայտ է, որ Սյունիքի համայնքապետերի ձերբակալումները բացառապես քաղաքական ենթատեքս ունեն: Փաշինյանը փորձում է ձերբակալել ու կալանավորել մարդկանց, ովքեր պատերազմից հետո իրենց երկիրն են պաշտպանում՝ պնդելով, որ այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասում է Գրիգորյանը և հավելում, որ հենց այս իշխանության օրոք է, որ Սյունիքը կորցրել է անվտանգության իր գոտին:

Անկախ պատգամավորը նշում է, որ Փաշինյանը փաստացի չի կարողանում մոռանալ անցյալը և մանր վերժխնդրության է դիմում՝ ճիշտ այնպես, ինչպես նա ներկայացնում էր իր քարոզարշավների ժամանակ:

«Ինչպես և հայտարարում էր, պողպատե մանդատով և մուրճի հարվածով բոլորը հայտնվում են բանտախցերում: Եվ չնայած նա անընդհատ նշում է, որ ժողովրդավարական իշխանություն է, սակայն տեսնում ենք, որ բռնատիրական երկրին ու բռնապետին հարիր ոճով փորձում է ազատվել քաղաքական այլախոհներից, այն մարդկանցից, ովքեր փորձում են ինչ-որ բան անել սեփական երկրի անվտանգության համար»,- նշում է Աննա Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝ ձերբակալությունների 2-րդ հիմնական պատճառն այն է, որ Սյունիքում հնարավոր զիջումներ են սպասվում, իսկ համայնքապետերը դա թույլ չեն տալու. «Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, մեջտեղից հանում են նրանց, ովքեր թույլ չեն տալու ոչ մի կտոր հողի զիջում: Փոխարենը նշանակում է խամաճիկային համայնքապետերի, որոնք լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ չեն խոչընդոտելու հնարավոր զիջումները Սյունիքում»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել