Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:12 15-07-2021

Պատահականությո՞ւն, թե՞ հավանականություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ է պատահականությունը. դա որևէ հնարավոր դեպքի, իրավիճակի պատահական լինելը, պատահական բնույթ կրելն է: Նշենք վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի «պատահական» դեպքեր.

-Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքի, ՀՀ ՊԵԿ-ը առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները:

-«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացվող ստուգումների մասին, պատմել է, որ հատուկ ջոկատայինները դիմակներով, ավտոմատներով մտել են կոմբինատ, երևի Սև լճի հետ են շփոթել:

-ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը:

Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակներից է նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերության խթանումը և վնասակար արտանետումները հնարավորինս նվազեցնելը: Իհարկե, այս բոլոր «պատահականությունների» համընկնումը կարելի է համարել նույն շղթայի օղակ, այն է՝ Սյունիքի բնակչությանը պատժելը ժամանակին Նիկոլ Փաշինյանին «ջերմ» ընդունելություն ցույց տալու համար և «սյունյաց ողջույններ» հղելու համար:

Մանավանդ, որ ներկայումս զուգահեռ ակտիվորեն իրականացվում են մարզի համայնքների ղեկավարների ձերբակալություններ, կալանավորումներ և քրեական գործերի հարուցումներ:

Բայց սա, կարծես, շղթայի միայն մեկ օղակն է. այստեղ զարմանալիորեն ի հայտ է գալիս ևս մեկ «պատահականություն», որը, ի դեպ, անգամ ԽՍՀՄ տարիներին չի եղել.

-Ադրբեջանական ԶԼՄ-ներում բնապահպանական զանգվածային արշավ է սկսվել Ողջի գետի անդրսահմանային աղտոտման հարցով, որը թափվում է Արաքս գետ:

Ադրբեջանցիների կարծիքով, աղտոտման աղբյուրը, որը հասել է կրիտիկական մակարդակի, Սյունիքի մարզում տեղակայված երկու լեռնահանքային ձեռնարկություններն են ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Բանը անգամ հասել է նրան, որ ԶԼՄ-ները դիմել են Գերմանիայի պաշտոնական կառույցներին, քանի որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CRONIMET Holding GmbH գերմանական ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այ, այստեղ արդեն կարելի է խոսել հավանականության մասին:

Հավանականությունը հնարավոր դեպքի, իրավիճակի տեղի ունենալու հնարավորության մեծությունն է։ Իսկ հավանականությունն այն է, որին կարելի է հասնել տրամաբանությամբ, որ սկսվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման ֆաբրիկայի գործունեության դադարեցման գործընթաց երկու ուղղություններով՝ ֆինանսական և բնապահպանական: Ընդ որում, միժամանակ երկու կողմից՝ Ադրբեջանի ու Հայաստանի գործող իշխանությունների: Գրեթե համոզված եմ, որ այս գործընթացին մոտակա օրերին կներգրավվեն նաև գրանտակեր հայ բնապահպանները՝ պահանջելով մաքուր Սյունիք: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է հայկական կողմին պետք դա (ադրբեջանական կողմի շահը պարզ է՝ Հայաստանի տնտեսության թուլացումը):

Պատասխանն էլ շատերի համար միանշանակ է. իրականացվում են «Զանգեզուրի միջանցքի» հանձնման նախապատրաստական աշխատանքներ: Իսկ ամենացավալին այն է, որ այս ամենում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գործում են ձեռք ձեռքի տված և խիստ կանոնակարգված ժամանակացույցով: Ի դեպ. «հավանականություն» տերմինը ծագել է լատիներեն «պրոբաբիլիտաս» բառից, որը նշանակում է «ազնվություն», որը եվրոպական իրավական գործում իշխանության ապացույցի չափման միավոր էր և հաճախ առնչվում էր ճիշտ խոսելու հետ։ Սա շատ է տարբերվում ժամանակակից հավանականությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել