Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:19 15-07-2021

Հավանական ու անհավանական տարբերակներ. ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին չորս քաղաքական ուժերի դիմումների քննարկումը։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու։ Ըստ ամենայնի, որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին: «Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի իրավաբաններ կարծիք են հայտնել, որ հազիվ թե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. այս տարբերակը համարվում է ամենաանհավանականը: Քիչ հավանական է համարվում նաև ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու տարբերակը:

Իրավաբանների կարծիքով, ամենաօպիմալ ու հավանական տարբերակը կարող է լինել մանդատների բաշխման կարգ սահմանելը, ինչի արդյունքում որոշակիորեն կնվազեն ՔՊԿ-ի մանդատները, փոխարենը համամասնորեն կավելանան ընդդիմության մանդատները: Կարծիք կա, որ ՍԴ-ն պարզապես կմերժի հայցերը և ԿԸՀ որոշումը կթողնի ուժի մեջ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին իրավաբանները, հաշվի առնելով փաստերի այն ծավալը, որն ընդդիմությունը ներկայացրել է ՍԴ, նման որոշումը կլինի ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել