copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:40 14-07-2021

ՕՊԵԿ-ը և ԱՄԷ-ն համաձայնության չեն եկել. Bloomberg

Արաբական Միացյալ Էմիրությունները ՕՊԵԿ-ի հետ համաձայնության չեն եկել նավթային գործարքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄԷ էներգետիկայի նախարարության հայտարարությունը:

Գործակալությունն ընդգծում է, որ գերատեսչությունը ճանաչել է ՕՊԵԿ-ի հետ բանակցությունները, սակայն նշել է, որ կազմակերպության անդամների հետ համաձայնություն երբեք չի կայացել:

Այսօր ավելի վաղ Bloomberg-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԱՄԷ-ն և ՕՊԵԿ-ը փոխզիջման են եկել OPEC + գործարքի շուրջ, ինչը ենթադրում է 2020 թվականի մայիսից Էմիրություններում նավթի արդյունահանման բազային մակարդակի բարձրացում մինչև 3,65 միլիոն բարել օրական: Համաձայնագրի արդյունքում գործարքն ինքնին երկարաձգվում է մինչև 2022 թվականի ավարտը:

Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄԷ-ի համար նավթի արդյունահանման մակարդակը կազմում է օրական 3,168 միլիոն բարել: Այնուամենայնիվ, Էմիրությունները կողմ են, որ այն օրական հասցվի 3,8 միլիոն բարել: Մինչ այժմ նավթի արդյունահանման քվոտաները մնում են նույն մակարդակի վրա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում