copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:54 14-07-2021

Քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հարցը․ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական Բալուս Տեք (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում Բալուս Տեք ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ