copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:02 14-07-2021

Ադրբեջանցի դատախազը առաջարկել է 11 տարվա ազատազրկման ենթարկել Հայաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ՌԴ քաղաքացուն

Ադրբեջանում շարունակվում են անցած աշնանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատական ​​լսումները: Չորեքշաբթի՝ հուլիսի 14-ին, դատախազը առաջարկել է նրան 11 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ռուսաստանցու գործը Բաքվում քննվում է ծանր հանցագործության մեղադրանքով: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 22-ին:

Դուբակովին մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության, հանցավոր խմբավորման մասնակցության և Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատման վերաբերյալ քրեական հոդվածներով:

Հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Լիբանանի քաղաքացու: Նա նույնպես մեղադրվում էր ահաբեկչական գործունեության մեջ: Տղամարդը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատարանը նաև քննում է դիվերսանտ ճանաչված 13 հայ զինծառայողների և Հայաստանի զինված ուժերի ևս երկու զիվորականների գործեր, որոնք մեղադրվում են ադրբեջանական զինվորներին խոշտանգելու մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ