copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:20 14-07-2021

Կորոնավիրուսի հնդկական շտամը շուտով աշխարհում կդառնա գերակշռող. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը շուտով աշխարհում կդառնա գերակշռող: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՀԿ-ն իր կանխատեսումը բացատրում է նրանով, որ «դելտա»-ն չափազանց վարակիչ է: Ներկայումս կորոնավիրուսի այդ տարբերակը հայտնաբերվել է 111 երկրներում: Այն շրջանառվում է Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է 2020-ի հոկտեմբերին, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Թաիլանդում, Իսրայելում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն չունի տվյալներ Իսլանդիայում, Եգիպտոսում, Չեռնոգորիայում, Կուբայում և մի շարք այլ պետություններում «դելտա» շտամի առկայության մասին:

Փորձագետների շրջանում, սակայն, դեռևս հստակ պատկերացում չկա, թե ինչու է վիրուսի այդ տարբերակը որոշ երկրներում առկա, իսկ մյուսներում՝ ոչ:

Խուսափելու համար, որ հնդկական շտամը հայտնվի երկրում, կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետևել COVID-19-ի դեմ պայքարի ստուգված մեթոդներին, ինչպես նաև թույլ չտալ, որ վիրուսը հայտնվի կենդանիների պոպուլյացիայում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը