Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:54 14-07-2021

Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՔԿ-ում

Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն անցկացրեց Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Իր խոսքում ՔԿ նախագահը նշեց, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:

Ա.Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտեց, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, ում աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար. «Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասաց ՔԿ նախագահը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավորապես նշեց, որ դա ամենևին էլ այդպես չէ. «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»:

Հաջորդ հանգամանքը, որը կարևորեց ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բոլորին մաղթեց բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել