copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:48 13-07-2021

Հայտնի ռեփերին սպանել են հենց ուղիղ եթերի ժամանակ

Ամերիկացի ռեփեր Զերաիլ Դիժոն Ռիվյերային սպանել են՝ Ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Atlanta Journal Constitution-ը։ Ռեփերը 21 տարեկան էր։ Նա նստած է եղել մեքենայի մեջ և ընկերոջ հետ խոսել է տեսազանգով։ Այդ միջոցին անհայտ հարձակվողը վարորդի կողմի պատուհանից մի քանի անգամ կրակել է տղայի վրա։

«Ռիվյերան պատահական թիրախ է եղել», քանի որ այդ ժամանակ տարածքում կրակել են։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ ռեփերը ավազակախմբի անդամ է եղել», ասել են ոստիկանությունում։

Մարդասպանը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Սակայն այս ամենը տեսագրվել է և ռեփերի բաժանորդները նշում են, որ առնվազն 12 կրակոց են լսել։

Իշխանություններն այս մասին ունեն իրենց ենթադրությունները: Նրանք կարծում են, որ «սպանության պատճառը կարող էր լինել այն տեղեկությունը, որ ռեփերն իբր անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել կամ, ըստ այլ աղբյուրների, պղծել է Նիպսի Հասլիի՝ Լոս Անջելեսից մեկ այլ ռեփերի հուշարձանը, որին սպանել էին 2019-ի մարտին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը