Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:17 13-07-2021

Պուտինը հոդված է հրապարակել ռուս և ուկրաինացի ժողովուրդների միասնության վերաբերյալ

Վլադիմիր Պուտինը հոդված է գրել ռուս և ուկրաինացի ժողովուրդների միասնության մասին, որը երկուշաբթի հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Ռուսաստանի ղեկավարը հոդվածի հրապարակումը բացատրել է իր դիրքորոշումն առավել մանրամասնորեն արտահայտելու անհրաժեշտությամբ, որը նա հակիրճ արտահայտել է նաև վերջերս կայացած «Ուղիղ գծի» ժամանակ, որի ընթացքում, պատասխանելով ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին հարցին, Պուտինն ասել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են:

Հրապարակված հոդվածի մեծ մասում Ռուսաստանի նախագահը որպես փաստարկ դիմում է պատմության օգնությանը՝ հաճախ մեջբերումներ անելով դրոցական ուսումնական ծրագրից: Առաջին անգամ չէ, որ Պուտինը նշել է, որ անցյալ հազարամյակի կեսերին «Ուկրաինա» անունն օգտագործվել է «ծայրամաս» բառի իմաստով, քանի որ Կիևի, Դնեպրի ձախ ափի, Պոլտավայի, Չեռնիգովի և Զապորոժիեի բնակիչներն իրենց համարում էին ռուս ուղղափառ ժողովրդի մի մաս և իրենց անվանում էին «Փոքր Ռուսաստան», իսկ Օսմանյան կայսրության հետ պատերազմներից հետո Ղրիմը և Սևծովյան տարածաշրջանի հողերը մտան Ռուսաստանի կազմի մեջ՝ ստանալով «Նոր Ռուսաստան» անվանումը:

Մոսկվայի ազդեցությունից դուրս գալու հետագա փորձերը Պուտինը կապում է բացառապես Արևմուտքի արտաքին ճնշման հետ, որը, ըստ Ռուսաստանի ղեկավարի, «միշտ ձգտել է խաթարել մեր միասնությունը»: Հոդվածում Պուտինն ասում է, որ այսօրվա Ուկրաինան ամբողջովին գտնվում է «արտաքին վերահսկողության տակ», այդ պատճառով էլ դարձել է «Եվրոպայի ամենաաղքատ երկիրը», որտեղ ռուսախոս բնակչությունը ենթարկվում է «ինքնության հարկադիր փոփոխության» և «բռնի ձուլման»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի