copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:22 11-07-2021

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները վավեր են ճանաչվել

Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 33,3%: Այս մասին հաղորդվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Այսպիսով, պատգամավորների ընտրությունները համարվում են վավեր:

Ժամը 15.33-ի տվյալների համաձայն՝ երկրում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 982 հազար մարդ, ինչը կազմում է ընտրողների 33,3%-ը: Ընտրատեղամասերը կփակվեն 21.00-ին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու գործընթացին: Նա հույս է հայտնել, որ քվեարկությունը կընթանա հանգիստ մթնոլորտում` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ահազանգում է Մոլդովայում նախընտրական արշավին ԱՄՆ աննախադեպ միջամտության մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր