copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:16 10-07-2021

Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի տնկած եղևնին չորացել է․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. «Հռոմի պապ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի՝ 2016 թվականի ապրիլի 24-26-ը Հայաստան կատարած այցը մեծ իրադարձություն էր մեր կյանքում։ Այն կրում էր «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը։ Այցի շրջանակներում Պապն այցելեց Գյումրի, որտեղ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Սուրբ պատարագ մատուցեց, Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն կատարեց եւ խաղաղության աղոթք հնչեցրեց։

Մայր Աթոռում եւս Սուրբ պատարագի արարողություն կայացավ, իսկ հունիսի 25-ին Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ տեղադրեց, էկումենիկ արարողություն ու սուրբ նահատակների բարեխոսության կարգ տվեց, Հիշողության պուրակում արծաթափայլ եղեւնի տնկեց, որի հուշատախտակին գրված է․ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»: Այսօր այդ եղեւնին հիմնովին չորացել է, եւ դրանում մեծ խորհուրդ կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին