copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:22 10-07-2021

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

2020 թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնելու Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85 կմ, և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական գազի պահանջարկը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020 թ. սեպտեմբերից։ Այժմ թուրքական կողմը նախապատրաստական աշխատաքները ավարտին է հասցրել:

Ավարտելով երթուղու նախագծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը: Նշվում է, որ շուտով ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերությունը երկրի իշխանություններից համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջևանյան հատվածի կառուցման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից