copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:07 10-07-2021

Կանադայում շոգի պատճառով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային կենդանի է ողջ-ողջ խաշվել

Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ջերմային ալիքի պատճառով մահացել են շուրջ մեկ միլիարդ ծովային արարածներ, ներառյալ միդիաներ, փափկամարմիններ և խխունջներ: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը:

Կանադայի ձկնորսության և օվկիանոսների դեպարտամենտի ծովային անողնաշարավորների պաշարների գնահատման հետազոտական ​​ծրագրի ղեկավար Քեն Ֆոնգը հրատարակությանը հայտնել է, որ գործակալությունը հետևում է սաստիկ շոգի հետևանքներին:

«Նախկինում մենք այդպիսի մահացություն կամ ոչնչացում չենք տեսել»,- շեշտել է նա:

Միդիաների և մյուս երկփեղկանի փափկամարմինների մահը կարող է ոչնչացնել ամբողջ էկոհամակարգը, ասում է ծովային կենսաբան Էմիլի Քարինգթոնը: Փափկամարմինները կարևոր դեր են կատարում՝ իրենց կենսագործունեությամբ փոխելով տեղական միջավայրը: Նրանք զտում են մեծ քանակությամբ ջուր և կարևոր դեր են խաղում սննդի շղթայում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ