copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:34 09-07-2021

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները քննադատող ԵԽ-ի բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։
Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։

Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, որ այս բանաձև բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշենք, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մեջ հատուկ անդրադարձ էր կատարվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին՝ հիշեցվելով, որ այդ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ ասված էր, որ այդ քայլը միջնաժամկետ կտրվածքով լուրջ քաղաքական սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության և ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաև դրա հետևանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ