Արտաքին 5 տարի առաջ - 14:43 09-07-2021

Ուֆայում ահաբեկչություն է կանխվել

Ուֆայում իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցին, որը պայթյուն էր նախապատրաստում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին:

«Ձերբակալվել է 1995 թվականին ծնված տեղի բնակիչը, որը գրոհայինների ցուցումով... «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ահաբեկչություն էր նախապատրաստում իրավապահ մարմինների օբյեկտներից մեկի դեմ»,- հայտարարել է գերատեսչությունը:

Գրոհայինների կողմից վարձակալված տանը գտել են մեկ պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարք և մյուսի համար նախատեսված բաղադրիչներ: Բացի դրանից, բջջային հեռախոսում հայտնաբերվել է նամակագրություն ահաբեկչական կառույցների հետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ