copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:33 09-07-2021

Եվրոպայի ամենամեծ մոլում հայկական «DANZ» ակնոցների վաճառասրահ է բացվել

Հայկական արտադրության «DANZ» ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում:

Հաշվի առնելով աճող պահանջարկը, հուլիսին ընկերությունը «DANZ»-ի երկու նոր, մեծ վաճառասրահներ բացեց. Եվրոպայի ամենամեծ առևտրային կենտրոնում՝ «Ավիապարկում» և «Երևան մոլում»: Մոսկվայի «Ավիապարկ» մոլում «DANZ»-ն արդեն համալրել է ավելի քան 500 աշխարհահռչակ ապրանքանիշերի խանութների շարքը: Իսկ Հայաստանում «DANZ»-ը ներկայացված է նաև «Դալմա» մոլում և 40-ից ավելի օպտիկական խանութներում:

«Նորաոճների շրջանում, հատկապես երիտասարդների, նոր թրենդ է ձևավորվում. խմբերով այցելություններ «DANZ»՝ իրենց ակնոցն ընտրելու:
Նրանք հաճույք են ստանում փորձելու, իրար խորհուրդներ տալու, գնումների պրոցեսից: Այդ առումով, գարուն/ամառ-2021 հավաքածուն, որն արդեն շուկայում է, ավելի գրավիչ կարող է լինել:

Բոլոր մոդելները համապատասխանում են սեզոնի համաշխարհային թրենդերին, սակայն բոլորի մեջ նաև «DANZ»-ի յուրահատկությունը կա:
Հենց դրա շնորհիվ է, որ ակնոցի շուկայում «DANZ»-ն աստիճանաբար դառնում է ոճ թելադրող»,- նշել է «DANZ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը:

«DANZ» արևային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: «DANZ»-ն ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել և շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ