copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:52 08-07-2021

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շվեդիայում․ կան զոհվածներ

Շվեդական Օրեբրո քաղաքի մոտակայքում ինքնաթիռ է ընկել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Պարզաբանվում է, որ օդանավում եղել է ինը մարդ: «Այն պարաշյուտից թռիչների համար նախատեսված ինքնաթիռ էր, որը վթարի է ենթարկվել թռիչքից հետո», - ասել է Էմիլ Գուստաֆսոնը՝ փրկարարական աշխատանքների համակարգման ղեկավարը։

Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի մոտակայքում:

Ավելի ուշ Օրեբրոյի ոստիկանությունը հաստատել է աղետը և հայտնել, որ միջադեպի արդյունքում մի քանի մարդ է զոհվել:

Spuntik լրատվական գործակալությունը, վկայակոչելով շվեդական TV4 հեռուստաալիքը, հայտնում է, որ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է նաև, որ հրդեհ է բռնկվել ինքնաթիռի կործանման վայրում:

Ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Կուզբասում: L-410 երկշարժիչային ինքնաթիռը, որը տեղափոխում էր 19 պարաշյուտիստներ, արտակարգ վայրէջք է կատարել: Միջադեպի արդյունքում չորս մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը