copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:38 08-07-2021

ՀԱՀ-ի նախկին նախագահ Ջեյկոբ Զուման հանձնվել է ոստիկանությանը

Հունիսի 29-ին Ջեյկոբ Զուման դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման՝ երկրի դատական ​​համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար. նա չէր ներկայացել կոռուպցիայի գործով դատական ​​նիստին: Հարավային Աֆրիկայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատապարտվում է ազատազրկման:

Զուման սկզբում հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը, բայց չորեքշաբթի օրը կայացած կարճ հայտարարության մեջ Ջեյկոբ Զումայի հիմնադրամը հայտարարել է, որ նա «որոշել է ենթարկվել»:

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի իրավապահ մարմիններին հանձնարարվել էր ձերբակալել Զումային, եթե նա չհանձնվեր մինչև չորեքշաբթի օրվա վերջ: Նախկին նախագահին տեղափոխել են իր հայրենի Քվազուլու-Նատալ նահանգի «Էստկուր» ուղղիչ կենտրոն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը