copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:56 08-07-2021

Ֆրանսիայի արդարադատության նախարարը 180 հազար եվրո հարկ չի վճարել

Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին հարկային հայտարարագրում չի նշել 300 հազար եվրոյի չափով եկամուտը, որը նա ստացել էր որպես հոնորար պաշտոնը ստանձնելուց առաջ: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Agence France-Presse-ը:

Դյուպոն-Մորետին գլխավորում է Արդարադատության նախարարությունը 2020 թ. հուլիսից, իսկ մինչ այդ նա հաջողակ փաստաբան էր, նկարահանվում էր ֆիլմերում, գրքեր գրում ու խաղում թատրոնում: Նա թաքցրել է «Մադլեն» թատրոնում ներկայացումների ու գրքերի համար 2019 թ. ստացած հոնորարները:

Ըստ գործակալության՝ նա խուսափել է ընդհանուր առմամբ 180 հազար եվրոյի չափով հարկեր վճարելուց:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի