copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:00 07-07-2021

Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ

Մի շարք ուղղություններով Նիդերլանդները հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: Հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձում են աշխատել սեփական ծրագրերով՝ թիրախավորելով տարբեր ոլորտներ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:

«Քննարկվում են մի շարք ծրագրեր բազմաթիվ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ. փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, օգնել Հայաստանին ավելի բարելավելու ժողովրդավարական կառույցների աշխատանքը: Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց դեսպանը:

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ նկատվում է Նիդերլանդների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում: Ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը: Դեսպանը նկատեց, որ Նիդերլանդներն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով:

«Հայաստանն էլ գյուղատնտեսության մեծ պոտենցիալ ունի: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչով պայմանավորված մեծ հետարքրքություն կա այլ երկրների ներդրողների շրջանում: Եվրոպական երկրները փնտրում են թափանցիկություն, հստակություն, ապահովություն: Այդ գործոնների ապահովմամբ ներդրումների ակտիվությունը կմեծանա»,-ասաց դեսպանը:

Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր գործընկեր է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Դեսպանն իր հիացմունքը հայտնեց «Թումո» կենտրոն այցելությունից: Նա հիացած է կենտրոնի գործունեությամբ, զարգացման ծրագրերով:

Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձելու են զարգացնել և խթանել Հայաստանի ու Նիդերլանդների ՏՏ ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցությունը: Ուշադրության կենտրոնում են պահելու զբոսաշրջության ոլորտը, մանավանդ, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կառավարելի է:

Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ դեսպանը նշեց, որ ներկայում կոնկրետ ծրագրերի մասին տեղեկություն չի կարող ներկայացնել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա զարգացումները պարբերաբար զարմացնում են իրեն: Կան նիդերլանդական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցով:

Դեսպանը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մինչ ուժի մտնելն արդեն որոշ ուղղություններով նախնական աշխատանքներ տարվել են: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Համաձայնագրում ներառված են բազմաթիվ դրույթներ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության մասին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ