copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:19 07-07-2021

Աֆղաններն ուսումնասիրել են Բաղրամի լքված ավիաբազան

«Վոեննիյ օբոզրեվածել» տելեգրամյան ալիքը հրապարակել է Աֆղանստանի ազգային բանակի զինվորի լուսանկարը Բաղրամի ամայի ավիաբազայում:

ԱՄՆ զինված ուժերը թողել են հազարավոր մեքենաներ, շատերն առանց բանալիների, ինչպես նաև հարյուրավոր զրահամեքենաներ: Բազայում մնացել են հրաձգային զենքեր, ինչպես նաև դրանց համար նախատեսված զինամթերք:

Ծանր զենքերը հանվել են, իսկ այն, ինչ չեն կարողացել տեղափոխել, պայթեցրել են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վերջին զինվորականները Բաղրամի ավիաբազայից հեռացել են հուլիսի 2-ի գիշերը:

Ամենից շատ դիտված