Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:44 07-07-2021

ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են 5-ամյա եթովպացի աղջկա՝ սեխի չափ ուռուցքը

Նյու Յորքի բժիշկները ժամեր շարունակ վիրահատության արդյունքում 5-ամյա եթովպացի աղջկա դեմքից հեռացրել են սեխի մեծության մահացու ուռուցքը, հայտնում է New York Post-ը:

Նահալեմ Ալաֆան ապրում է եթովպական գյուղում: Ըստ թերթի՝ նա երբեք չի կարողացել օգտվել մասնագիտացված բժշկական օգնությունից և հենց ծնունդից տառապել է դեմքի «անոթային անոմալիայից»: Նորագոյացության պատճառով աղջիկը չի կարողացել դպրոց հաճախել և շփվել իր հասակակիցների հետ: Ծնողները ստիպված էին նրան թաքցնել տանը:

Բարորակ ուռուցքը ծննդյան օրվանից արագ աճել է աղջկա դեմքին: Եթե ​​այն չհեռացվեր, Նահալեմը կարող էր սովից մահանալ կամ շնչահեղձ լինել:

Աղջկան օգնել է ամերիկացի մի պաշտոնյա, որն անցյալ տարի եկել էր Եթովպիա:

Վիրահատող բժիշկներ Թերեզա Օն և Միլթոն Վեյները վիրահատությունը չափազանց հաջող են համարել. «1-ից 10 սանդղակով դա 12 է»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել