copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:54 06-07-2021

Չինաստանը համագործակցության առաջարկ է արել Աֆղանստանից եկած ահաբեկիչներին

Չինաստանը առաջարկել է համագործակցել Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ահաբեկիչների հետ՝ ույղուրական խնդրին հավատարմության դիմաց: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով տարբեր աղբյուրների՝ այդ թվում հնդիկ բարձրաստիճան պաշտոնյայի:

Մասնավորապես, զինյալներին առաջարկվել է հրաժարվել ույղուրական «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման» հետ համագործակցությունից։ Ըստ որոշ տվյալների՝ նրանց թիվը գերազանցում է 3,5 հազարը, շարժումը գործում է Չինաստանի սահմանների մոտ: Պեկինը կարծում է, որ ույղուրները սպառնում են երկրի անվտանգությանը:

ՉԺՀ-ն պատրաստ է աջակցությունը ցուցաբերել թալիբներին և Աֆղանստանին ընդհանուր առմամբ, եթե ահաբեկիչները խզեն կապերը ույղուրների հետ: «Մենք խոստանում ենք, որ Չինաստանը ներդրումներ է կատարելու երկրի վերականգնման գործում՝ ներառյալ Աֆղանստանի ոչնչացված ենթակառուցվածքների վերականգնմանը: Միջոցները կուղարկվեն Պակիստանի միջոցով», - Financial Times-ին հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը:

Ըստ թերթի՝ Աֆղանստանում կայունություն ապահովելու Պեկինի ցանկությունը, իմիջիայլոց, պայմանավորված է Պակիստանի տարածքով անցնող «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» տնտեսական նախագիծը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի պաշտոնական դուրսբերումը աֆղանական տարածքներից սկսվեց մայիսի 1-ին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ամբողջությամբ լքելու են երկիրը մինչև սեպտեմբերի 11-ը: Նրա կարծիքով,ժ՝ ռազմական ուժերը չեն կարող սատարել տեղական ինքնակառավարմանը: Թուրքիան նախատեսում է ապահովել, մասնավորապես, Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունը ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Ույղուրի հարցը Չինաստանի ներքին քաղաքականության ամենասուր հարցերից մեկն է: Այս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մեծ մասը մահմեդականներ են: Պեկինը մեղադրվել է ույղուրներին՝ որպես խումբ, մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացնել ցանկանալու մեջ: Դա արվում է մշակութային ճնշման միջոցով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ