copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:44 05-07-2021

Թբիլիսիում միասեռականների շքերթի դեմ բողոքի ցույցերի ընթացքում վնասվածքներ է ստացել գրեթե 50 լրագրող

Թբիլիսիում լրատվամիջոցների 48 աշխատակից վնասվածքներ է ստացել ԼԳԲՏ համայնքի իրավունքներին աջակցող երթի դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Ինչպես հայտնում է «Sputnik Грузия»-ն, նրանց մի մասը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Պարզաբանվում է, որ տուժել են ինչպես ընդդիմադիր ալիքների, այնպես էլ չեզոք հեռուստաընկերությունների աշխատակիցները:

Վրացական ԼԳԲՏ համայնքը պատրաստվում էր քաղաքում անցկացնել «Արժանապատվության երթ»՝ երկրի պատմության մեջ առաջին գեյ-շքերթը: Այնուամենայնիվ, միջոցառման հակառակորդները, այդ թվում ՝ Ուղղափառ ծնողների միություն, «Վրացական գաղափար» շարժման և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կրոնական կազմակերպության անդամները բողոքի ցույց են սակել: Ակտիվիստները անկարգություններ են կազմակերպել, մասնավորապես, նրանք ջարդել են Tbilisi Pride հասարակական կազմակերպության գրասենյակը և հարձակվել նախկին նախագահ Սահակաշվիլիի կողմնակիցների վրա:

ՆԳՆ-ն նախազգուշացրել է երթի կազմակերպիչներին, որ չի կարողանա ապահովել մասնակիցների անվտանգությունը: Այս կապակցությամբ ԼԳԲՏ համայնքը ստիպված չեղյալ է հայտարարել շքերթը:

Օրվա ավարտին ոստիկանությունը հայտարարել է, որ ջարդի մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 126-րդ կետի համաձայն (բռնություն): Նրանց սպառնում է հինգ տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ