copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:08 05-07-2021

Շիրակցիները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Ոռոգման ջրի պահանջով Ազատան, Բենիամին, Գետք, Ախուրյան և հարակից մի քանի համայնքների բնակիչները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Գյուղացիներն ասել են, որ օրեր առաջ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ իրենց հետ հանդիպման եկած պատասխանատուները խոստացել էի ոռոգման ջուր բաց թողնել, բայց այդպես էլ խոստացած ջուրը ցանքատարածքներ չի հասել։

Փակ ճանապարհահատվածում ավտոմեքենաներ ու բեռնատարներ են կուտակվել, առաջացել է խցանում, տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները։ Գյուղացիները պահանջում են, որ պատասխանատուները գան հանդիպման և հստակ պատասխաններ և պարզաբանումներ ներկայացնեն՝ կամ լուծեն ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին