Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:42 02-07-2021

Քաղաքացին հրաժարվել է Ռոմանոս Պետրոսյանի դեմ հայցից

Քաղաքացի Վեներա Գյուլինյանը հրաժարվել է Բնապահպանության նախարար, նախկինում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ ներկայացրած քաղհայցից։ Վեներա Գյուլինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանի` զրպարտությունը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է պարտավորեցնել պատասխանողին կատարել զրպարտության հերքում` զրպարտության հերքման տեքստը «news.am», «1in.am», «tert.am», «debate.am», «youtube.com» ինտերնետային կայքերում հրապարակելու միջոցով:

Հայցվորի կողմից դիմում է ներկայացվել դատարան, որով հայտնել է, որ հայցից հրաժարվում է, և խնդրել է քաղաքացիական գործի վարույթը կարճել: Արդյունքում՝ դատարանը որոշում է կայացրել կարճել գործը՝ հայցվորի՝ հայցից հրաժարվելու հիմքով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, թե ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ ինչ-որ անուններով և հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։

Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաև քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի վստահված անձն է և «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել