copy image url
Ավելին 5 տարի առաջ - 12:24 02-07-2021

Անջելինա Ջոլիին նկատել են սիրված ռեփերի հետ

Դերասանուհի Անջելինա Ջոլիին Լոս Անջելեսում տեսել են ռեփեր The Weeknd-ի (Աբել Տեսֆայե) հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ ականատեսների՝ 46-ամյա դերասանուհին և 31-ամյա ռեփերը մի քանի ժամ անցկացրել են ռեստորանում, որից հետո նրանք առանձին դուրս են եկել հաստատությունից:

Կանադացի ռեփերը, որն այս տարի շահել է BillBoard և iHeart մրցանակները, տարբեր ժամանակներում հանդիպել է մոդել Բելլա Հադիդի և երգչուհի Սելենա Գոմեսի հետ:

2021 թվականի մայիսին հաղորդվել է, որ Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, շահել է երեխայի խնամակալության դատը: Միևնույն ժամանակ, Ջոլիի և Փիթի երեք երեխաները ցանկություն են հայտնել դատարանում բողոք բարձրացնել իրենց հոր դեմ:

Փիթն ու Ջոլին ունեն վեց երեխաներ. 19-ամյա Մեդոքսը, 17-ամյա Փաքսը, 16-ամյա Զահարան, 15-ամյա Շայլոն և 12-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը