copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:49 01-07-2021

Զախարովան Սև ծովում հոլանդական նավի գործողությունները անվանել է «կանխամտածված սադրանք»

Ինչպես հաղորդում է RT- ն, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սև ծովում հոլանդական Evertsen հետախուզական նավի մանևրումները դիտավորյալ սադրանք են: Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները բողոքել էին, որ ռուսական կործանիչները վտանգավորության աստիճանի մոտեցել են փորձնական օդային հարձակում իրականացնող նիդերլանդական նավին։

Զախարովան ասել է, որ հաշվի առնելով, որ Էվերտսենի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Defender-ին ուղղված կրակոցից մեկ օր անց՝ միջադեպը կարելի է համարել սադրանք, որը համակարգված է ինչպես ՆԱՏՕ-ի մակարդակով, այնպես էլ Լոնդոնի հետ փոխգործակցության միջոցով։

Ռուսական ավիացիայի թռիչքներն իրականացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան: «Մեր ռազմական ավիացիան օդ է բարձրացել միայն այն բանից հետո, երբ հոլանդական ֆրեգատը, որը Սև ծովով անցնում էր Ղրիմի ափամերձ հարավարևելյան հատվածով, փոխել է իր ուղին և սկսել է շարժվել դեպի Ռուսաստանի տարածք», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Բացի այդ, Զախարովան «անբարեխիղճ հայտարարություն» է անվանել Հոլանդիայի Պաշտպանության նախարարության հաղորդագրություններն այն մասին, որ իբր ռուսական կործանիչները ֆրեգատին մոտ թռչելիս ստեղծել են «վտանգավոր» իրավիճակ: Զախարովայի խոսքով՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելու կամ ազատ նավարկության իրավունքը խախտելու մասին խոսք լինել չի կարող:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում