copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:15 01-07-2021

Instagram-ի ղեկավարը տեղեկացրել է սոցցանցի ձևաչափի փոփոխության մասին

Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ ծառայությունը ծրագրում է հավելվածի հիմնական ժապավենում ներդնել լիաէկրան տեսանյութերի ցուցադրություն: Այս մասին հաղորդում է CNBC.com-ը:

Մոսերիի խոսքով, Instagram-ի օգտատերերի ժապավեններում կհայտնվեն լիաէկրան տեսանյութեր, այդ թվում՝ առաջարկվող օգտահաշիվներում հրապարակվածները: Սոցցանցի ղեկավարը պարզաբանել է, որ օգտատերերը կկարողանան հետևել Instagram-ի փորձարկումներին առաջիկա ամիսներին:

«Մենք այլևս քառակուսի լուսանկարներով փոխանակվելու հավելված չենք»,- ասել է Մոսերին:

Նա նաև նշել է, որ սպասվող փոփոխությունները ծառայությանը կօգնեն լավագույնս մրցակցել TikTok-ի հետ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում