copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:53 01-07-2021

Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Անթալիայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Հանդիպումից հետո նախարարները մամուլի ասուլիս են տվել։ Լրագրողներին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկել են տուրիզմի, առևտրաշրջանառության, էներգետիկ նախագծերի վերաբերյալ հարցեր։ Բացի դրանից՝ քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև գործնական փոխգործակցության կարգավորմանը. «Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործնական հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ