Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:45 30-06-2021

Սամվել Բաբայանի հիմնական խնդիրն իր հանցագործ վարքագիծն է. Գառնիկ Իսագուլյան

Սամվել Բաբյանին ես երբևէ որևէ առաջարկով չեն դիմել ու չեմ էլ դիմելու, և եթե նա նեղված է մի ինչ-որ պատժից, ապա պետք է հասկանա, թե խնդիրն ինչի մեջ է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ Սամվել Բաբայանն անձամբ է իրեն մի քանի անգամ տեղ հրավիրել, մինչդեռ ինքը Սամվել Բաբայանին երբևէ որևէ խնդրանքով չի դիմել և չի էլ պատրաստվում դիմել:

«Ես որտեղ կարողացել եմ Սամվել Բաբայանին օտակար եմ եղել, բայց եթե իրեն սխալ է պահել, ապա պատժել եմ»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Նա ևս մեկ անգամ վերհիշեց Սամվել Բաբայանի քրեական կենսագրությունը, նրա ունեցած բազմաթիվ խնդիրներն օրենքի հետ, այդ թվում նաև ահաբեկչական ակտն ընդդեմ Արցախի նախագահի:

«Եթե Սամվել Բաբայանի հայրենասիրությունն ու տղամարդկությունն այդքան շատ լինեին, ապա նա այս նեղ պայմաններում չէր թողնի ու փախչեր Արցախից ու հանդես գար էժանագին ելույթներով»,-նկատեց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով, Սամվել Բաբայանի հիմնական խնդիրն իր հանցագործ վարքագիծն է, որի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել թե՛ հայրենիքում, և թե՛ Ռուսաստանում:

«Մարդ, որն Արցախի ամբողջական հանձնումը ձախողելուց հետո փախչում է այնտեղից, ինչ կարող էր ինձ առաջարկել կամ խնդրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ ցավալի է, որ Արցախյան պատմությունն էլ սխալ է գրվել. դավաճաններն իրենց հռչակեցին հերոս, իսկ հերոսները՝ դավաճան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սամվել Բաբայանը մի հրապարակում էի կատարել, որտեղ Գառնիկ Իսագուլյանին համարում է «5-րդ շարասյան» աշխատակից, որը միևնույն ժամանակ սպասարկում է տարբեր շրջանակների շահերը:

Բաբայանը գրում է, որ համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցել է սպառնալիքների և ամեն ինչ արել, որ իրեն զրկեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի