copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:39 29-06-2021

Արցախը մեր հայրենիքն է, Շուշին հայկական է, կա ու կմնա․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց․

«Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում. Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սևացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղձավանջային դարձնեն մեր ներկան և հավակնեն զրկել մեզ ապագայից:

Դաշինքն անհանդուրժող է լինելու ստի, կոռուպցիայի, ամբարտավանության, սոցիալական անարդարության հանդեպ։ Համոզված եմ՝ սրանք ընդունակ չեն ոչնչի, սրանց ձախողումները իրենց մաշկի վրա, ցավոք, զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սրանք միայն դժբախտություն են բերում և մենք սրանց իշխանության վախճանը ամեն օր մոտեցնելու ենք վերջին»:

Խոսելով իր բնորոշմամբ՝ մի դավաճանական ծրագրի մասին, որին պետք է «Հայաստան» դաշինքը հակազդի՝ Իշխան Սաղաթելյանը հավելեց. «Հետևողականորեն Արցախի Հանրապետությունն ու Արցախի ապագան դուրս է մղվել մեր երկրի ու ժողովրդի օրակարգից։ Արցախն անտերության է մատնվել, Արցախի ու Արցախի պաշտպանության մասին չեն խոսում, այդ ուղղությամբ գործ չեն անում։ Ձեռքները լվացել են Արցախի խնդրից։

Ավելին՝ իրենց դավաճանությունը քողարկելու համար պետական մակարդակով համոզում են մեր ժողովրդին, որ Արցախը բեռ էր, որից ազատվեցին, մենք չպետք է դա թույլ տանք։ Անհրաժեշտ է համաժողովրդական զորաշարժ։ Արցախին մենակ չպետք է թողնենք, ու հիմա Արցախը մեր կարիքն ունի, մենք նրա թիկունքը պինդ պահելու խնդիր ունենք։

Կյանքը ցույց տվեց, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան։ Մեր համազգային պայքարը, նպատակները սրանք չենք կարողանալու մեզանից խլել, Արցախը մեր հայրենիքն է, Շուշին հայկական է, կա ու կմնա»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի