copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:41 28-06-2021

Երևանի քաղաքապետի խոսնակը մամուլում շրջանառվող տեղեկությունները համարում է բամբասանք

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը բամբասանքներ է համարում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայկ Մարությանին հնարավոր է փոխարինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։

Անդրադառնալով վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ Հայկ Մարությանը նախընտրական փուլում իշխող թիմին հանրային աջակցություն չի ցուցաբերել, խոսնակն արձագանքեց՝ «Մարությանն ընտրությունների ընթացքում և դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ իրացնելով այն մանդատը, որն իրեն տվել են Երևանի բնակիչները»։

Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել էր․ «Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին, որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որն արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն»։

Բացի դրանից՝ վերջին շրջանում մամուլում պարբերաբար Երևանի քաղաքապետին փոխարինողի անուններ են շրջանառվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող