copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:34 28-06-2021

ԵՄ-ն ավիացիոն համաձայնագրեր կստորագրի Ուկրաինայի և Հայաստանի հետ

Եվրամիության խորհուրդը թույլ է տվել ԵՄ-ին Ուկրաինայի և Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Նմանատիպ համաձայնագրեր կստորագրվեն Թունիսի և Քաթարի հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդին նման որոշման համար: Նրա կարծիքով՝ սա ևս մեկ քայլ է, որը Ուկրաինային մոտեցնում է եվրոպական տարածքին և ընդլայնում է Ուկրաինայի քաղաքացիների ճանապարհորդության աշխարհագրությունը:

Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը բարելավում է օդային տրանսպորտի շուկայի գործունեությունը ԵՄ-ի և հարևան երկրների միջև: Այն թույլ է տալիս մեծացնել մրցակցությունը և բացել թռիչքների նոր ուղղություններ:

«Միևնույն ժամանակ, համաձայնագիրը երաշխավորում է անվտանգության ամենաբարձր մակարդակը և հավասար պայմաններ ստեղծում», - ավելացրել է Նունո Սանթոսը՝ Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարարը, որը վեց ամիս զբաղեցնում է ԵՄ խորհրդի նախագահությունը:

Բոլոր չորս երկրների հետ համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է այս աշնանը: Դրանք պետք է վավերացվեն ստորագրողների, Եվրամիության և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին