copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:48 24-06-2021

Ջենիֆեր Էնիսթոնը բողոքել է բարեկամներից, որոնք հաճախ հարցնում են, թե երբ է երեխա ունենալու

52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը, ով չի գովազդում իր անձնական կյանքը և չի սիրում պատասխանել սիրավեպերի վերաբերյալ հարցերին, խոստովանել է, որ ամենից հաճախ իր երկրպագուներին և մտերիմներին հետաքրքրում է, թե երբ է դերասանուհին մայր դառնալու համար: Հոլիվուդյան աստղն ասում է, որ այդ անտակտությունն իրեն զայրացնում է:

Աստղը երկու անգամ ամուսնալուծվել է և խոստովանում է, որ չի պատրաստվում ամուսնանալ: Այնուամենայնիվ, դա չի խանգարում հարազատներին Ջենիֆերին հարցնել իր անձնական կյանքի փոփոխությունների մասին:

«Երբեմն ընտանիքի անդամները կամ մտերիմ մարդիկ կարող են զանգահարել և հարցնել. «Երեխա ունենալու՞ ես: Չե՞ս ամուսնանում», - խոստովանում է Էնիսթոնը: «Գրողը տանի, ե՞րբ և քանի՞ տարի կպահանջվի այս անհեթեթությունն անտեսելու համար: Ես երջանիկ մարդ եմ: ես ունեմ աշխատանք, որը սիրում եմ, իմ կյանքում կան մարդիկ, որոնք ինձ համար ամեն ինչ են, և ես ունեմ գեղեցիկ շներ: Ես պարզապես շատ հաջողակ և օրհնված մարդ եմ», - եզրափակել է աստղը, գրում է Start Hit- ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի