copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:46 24-06-2021

Անցած տարիներին ինչ շանտղություն ասես չի արվել. Sevan Startup Summit-ն այս տարի չի կայանա

Այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա, քանի որ պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում անցած տարիների ընթացքում միջոցառման համար տրամադրած տարածքը այս տարի ևս տրամադրել:

Կառավարությունն այս որոշումը մեկնաբանում է այն համգամանքով, որ տարածքն արգելոց է, և այն օգտագործել չի կարելի:

Sevan Startup Summit-ը չի ցանկանում մեկնաբանել այս որոշումը, սակայն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ «տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի»։

X-TECH ընկերության տնօրեն և ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը կարծում է, որ կառավարությունն իր անհեռատես որոշումների պատճառով մեծ վնաս է հասցնում ոչ միայն տեղական Startup էկոհամակարգին, այլ նաև վտանգի է ենթարկում մարդկանց տարիներով արված աշխատանքը. «Այս միջոցառումը բացառիկ է իր տեսակի մեջ, և մաս է կազմում հայկական IT Brand-ի կայացման գործում: Պահանջում ենք վերանայել որոշումը»:

Երբ մենք խնդրեցինք ԲՏԱ նախարարի խորհրդական Արման Մանուկյանին մեկնաբանել Sevan Startup Summit-ին տարածք չտրամադրելու մասին որոշումը, վերջինս ասաց, որ բավարար ինֆորմացիա չունի:

«Դժվարանում եմ պատասխանել, քանի որ այդ ուղղությունը չեմ համակարգում»,-ասաց նա:

Նախարարությունում այս հարցը մեկնաբանելու համար մեզ փոխանցեցին նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանի աշխատանքային հեռախոսահամարը: Վերջինս զանգին չպատասխանեց:

Մեզ հետ զրույցում Ինստիգեյթ ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Summit-ին անցած տարիներին տարածքը տրամադրվել է, իսկ այս տարի՝ ոչ, ասաց,- «Անցած տարիներին ինչ շանտղություն ասես չի արվել: Հիմա ի՞նչ, շարունակե՞նք դա: Չնայած շան տղեք են, բայց այս պարագայում ճիշտ են»:

Նա ասաց, որ IT համայնքն իր ձեռքում եղած իշխանությունը փորձում է օգտագործել մի թեթև օրենք խախտելու ու արգելոցում միջացառում անցկացնելու համար, իսկ կառավարությունը չի թողնում. «Բա էլ Սերժիկից ի՞նչ էինք ուզում: Նրա ձեռքին էլ շատ իշխանություն կար, շատ օրենք էր խախում: Այսինքն ի՞նչ, մեզ ուզո՞ւմ եք սարքել Սերժիկի վատ կոպիան»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել